<< ՊԱՐԻ – ԼԱ - ԴԵՖԱՆՍ - ԱՐԵՆԱ >>

11:47 - 14 Մար, 2024

Ինչպես հայտնի է, Փարիզում առաջիկա ամռանը կայանալիք 33 –րդ օլիմպիական խաղերին ներգրավված կլինեն   35 մրցավայրեր:  

Կառույցների մեծ մասն արդեն պատրաստ  է:

Մի խումբ մարզաձևերի մրցումներ  կանցկացվեն  Ֆրանսիայի մայրաքաղաքին հարող  մարզակառույցներում:

Ներկայացնենք  բազմաֆունկցիոնալ La Defense Arena-ն:   Այդ փակ մարզադաշտը գտնվում է Նանթերում: Ստադիոնը  կառուցվել է  2013-2017թթ.՝ որպես  Racing 92  ռեգբիի  ակումբ: Այն տեղավորում է  32000 -  40000  հանդիսական:13 կիլոմետր ընդհանուր երկարությամբ  տրիբունաներ, 5500 տոննա կշռող շրջանակ և 28632 քառակուսի մետր կորտեր ու խաղահրապարակներ: 

Ավելի քան երկու միլիոն հանդիսատես արդեն կարողացել է ներկա գտնվել աշխարհին հայտնի մարդկանց համերգներին, կոնգրեսներին, սեմինարներին, ինչպես նաև՝  Racing 92 ռեգբիի ակումբի հանդիպումներին:

Մինչ կառույցի բացումը  Մոսկվայի  << Օլիմպիական >>  փակ մարզադաշտը համարվում էր ամենամեծը Եվրոպայում:

Մոդուլային, բազմաֆունկցիոնալ դիզայնի շնորհիվ,  օլիմպիական խաղերի շրջանակում,  նշած մարզահամալիրում առաջին անգամ կանցկացվեն լողի մրցումները ու ջրագնդակի տղամարդկանց և  կանանց մրցաշարերի եզրափակիչները:

Այլ նորություններ